Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը

Տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը
03.12.2016 | 17:22

Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցել են ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամները, ԲՀԿ տարածքային կառույցների պատասխանատուներն ու տարածքային խորհուրդների ակտիվների ներկայացուցիչները։

ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը քննարկել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցության կազմակերպչական հարցերը։ Համաձայն հաստատված ժամանակացույցի՝ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամները, ԲՀԿ խմբակցության եւ ԲՀԿ Երեւանի ավագանու անդամները հանրապետության մարզերում եւ Երեւանի համայնքներում կկազմակերպեն հանրային հանդիպում-քննարկումներ՝ երկրում առկա խնդիրների շուրջ հանրության տեսակետը լսելու եւ ԲՀԿ նախընտրական ծրագիրը ժողովրդի հետ քննարկումների արդյունքում ամբողջացնելու համար։
ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը քննարկել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական հնարավոր դաշինքների հարցը։
Քննարկվել են նաեւ ռեյտինգային ընտրակարգով կուսակցական առաջադրումները։
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քննարկվել են կուսակցական-կազմակերպչական մի շարք հարցեր եւս։


ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ քաղաքական խորհրդի փոխնախագահ Վարդան Վարդանյանը, ԲՀԿ քաղխորհրդի անդամներ Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Սերգեյ Բագրատյանը, ինչպես նաեւ կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուներ հանդես են եկել կուսակցության քաղխորհրդի եւ տարածքային կառույցների կատարած աշխատանքի հաշվետվությամբ եւ առաջարկներով։

Դիտվել է՝ 1779

Մեկնաբանություններ